Skip to main content

Մանկավարժության ֆակուլտետ

Ֆակուլտետը պատրաստում է "Տարրական մանկավարժություն և մեթոդիկա" մասնագիտությամբ, տարրական դասարանների ուսուցչի որակավորմամբ մասնագետներ:

Ֆակուլտետում ուսանողներն ուսումնասիրում են 21-րդ դարի պահանջներին համապատասխանող փոփոխությունների ենթարկված ընդհանուր մանկավարժագիտության և տարրական կրթության ուսումնական առարկաները ու դրանց դասավանդման մեթոդիկաները:

Ֆակուլտետում ուսանողներին ներկայացվում են դասանպատակի, ուսուցման սուբյեկտների գործունեության դրդապատճառների, ինչպես և ուսումնաիմացական գործունեության ընթացքում ծագած հակասությունների նոր հայեցակարգեր` փորձարկված դպրոցական պրակտիկայում և բացահայտած իրենց նշանակությունն ուսուցման արդյունավետության մակարդակի բարձրացման համար:

Ֆակուլտետի կրթության բովանդակության մաս կազմող տարիքային, նաև ընտանիքաուղղված հոգեբանության դասավանդումն իր հերթին նպաստում է ուսանողներին նախապատրաստելու արդյունավետ աշխատելու ոչ միայն տարրական դասարաններում, այլ նաև գիտական հիմունքներով կազմակերպելու իրենց երեխաների դաստիարակությունն արդեն որպես ծնողներ:

Ֆակուլտետում մեծ տեղ է տրվում ուսանողների գեղագիտական և աշխատանքային դաստիարակության հարցերին: Բուհում դասավանդվող “Կերպարվեստը և նրա դասավանդման մեթոդիկան”, “Աշխատանքի ուսուցում և նրա դասավանդման մեթոդիկան”, “Մշակույթի պատմություն”, “Գեղագիտության հիմունքներ” առարկաները լայն հնարավորություն են տալիս ուսանողներին ձեռք բերելու այդ ուղղվածությամբ ոչ միայն խոր և կայուն գիտելիքներ, այլև դրանք կիրառել գործնականում:

Ուսանողները իրենց ուսումնաարտադրական պրակտիկաներն անցկացնում են հանրապետության լավագույն դպրոցներում, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում, մանկական հանգստի ճամբարներում: