Skip to main content

Իրավաբանական ֆակուլտետ

Ֆակուլտետը պատրաստում է  «Իրավագիտություն» մասնագիտությամբ, իրավաբանի որակավորմամբ, քաղաքացիական և սահմանադրական իրավունքների ուղղվածությամբ խորացված մասնագետներ:

Ուսանողները  ուսումնասիրում են պետության և իրավունքի տեսություն, Հայաստանի և արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն, սահմանադրական, վարչական, քրեական, քաղաքացիական, միջազգային, ընտանեկան, հողային, ֆինանսական, մունիցիպալ, բանկային, քրեակատարողական, բնակարանային, դիվանագիտական  և հյուպատոսական իրավունքներ, քրեական և քաղաքացիական դատավարություններ և այլ իրավաբանական առարկաներ:   Իրավաբանական առարկաների  հետ մեկտեղ ուսանողները ուսումնասիրում են հումանիտար և ընդհանուր կրթական առարկաներ:  Ֆակուլտետի առանձնահատկություններից է հանդիսանում տնտեսագիտական այնպիսի առարկաների խորացված ուսուցումը, ինչպիսիք են հարկեր և հարկային քաղաքականություն, հաշվապահական հաշվառում, տնտեսագիտության տեսություն և այլն:

Ուսանողները իրենց ուսումնաարտադրական պրակտիկաները անցկացնում են  ՀՀ դատախազությունում, դատարաններում,  ՀՀ արդարադատության նախարարության քրեափորձագիտական կենտրոնում, մարզպետարաններում, քաղաքապետարաններում, ինչպես նաև իրավապահ այլ կառույցներում: