| |
|
 | Ուսանող  |  | |
Հրազդանի հումանիտար ինստիտուտի Ուսանողական խորհուրդը ինստիտուտի ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմին է: Ուս.խորհուրդն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, բարոյական և հոգևոր զարգացմանը:
Ուս.խորհրդի նպատակն է` 1. ապահովել ուսանողների մասնակցությունը ինստիտուտի կառավարմանը, 2. ինստիտուտի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր, 3. մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի մշակմանն ու իրականացմանը, 4. պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները, 5. միավորել ինստիտուտի ուսանողական կազմակերպությունների, ակումբների և միությունների ջանքերը` նպաստելու ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և խթանելու ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացմանը, 6. կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը, աջակցել նրանց սոցիալական վիճակի բարելավմանը, 7. սատարել ինստիտուտի հանձնառությունների իրականացմանը:
Ուսանողական խորհրդի բարձրագույն մարմինը Համագումարն է: Այն ձևավորվում է ֆակուլտետային ուսանողական խորհուրդների անդամներից: Համագումարների միջև ընկած ժամանակաշրջաններում Ուս.խորհրդի աշխատանքները ղեկավարում է Ուս.խորհրդի Նախագահությունը:
Ուս.խորհրդի ընտրությունները իրականացնում է ընտրական հանձնաժողովը: Այն ձևավորվում է ներկայացուցչական սկզբունքով` թվով 18 հոգուց բաղկացած:
Ուս.խորհրդի որոշումների կանոնակարգային համապատասխանության և
ֆինանսական միջոցների ու գույքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը
իրականացնում է Վերստուգիչ հանձնաժողովը:
|
|
|