armeianenglish
Գլխավոր
Ընդհանուր տեղեկություններ
Նորություններ
Ֆակուլտետներ
Կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգ
Որակի ապահովման կենտրոն
Ուսումնառության կարգեր
Դիմորդ
Ուսանող
Շրջանավարտ
Գրադարան
Միջազգային կապեր
Ուս. արտադրական պրակտիկա
Առարկայական կաբինետներ
Առօրյա
Հետադարձ կապ
Պատմություն

"Հրազդանի հումանիտար ինստիտուտը" հիմնադրվել է 1996 թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության լիցենզիայով (լիցենզիա N 69, տրված 14 մայիսի, 1996 թ.) և ստացել է պետական գրանցում (պետ. գրանցման վկայական N 026109) երեք մասնագիտությունների գծով.

       1. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
       2. Ֆինանսներ
       3. Իրավագիտություն

       Ինստիտուտը 2000 թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից վերալիցենզավորվել է (լիցենզիա N 036, տրված 07 նոյեմբերի, 2000 թ.) և ստացել անժամկետ կրթական գործունեության թույլտվություն բարձրագույն մասնագիտական կրթության բնագավառում:

       Բուհը 2000 թ. ՀՀ Կառավարության որոշման համաձայն մասնակցել է պետական հավատարմագրման գործընթացին և 2002 թ. բոլոր մասնագիտությունների գծով ստացել է պետական հավատարմագրեր, ըստ որի ինստիտուտի բոլոր մասնագիտությունների շրջանավարտները ստանում են ՀՀ պետական նմուշի դիպլոմ բարձրագույն կրթության վերաբերյալ.

       1. Մանկավարժություն և մեթոդիկա - պետ. հավատարմագիր N 047, տրված 06.12.2002 թ.
       2. Ֆինանսներ - պետ. հավատարմագիր N 097, տրված 09.04.2004 թ.
       3. Իրավագիտություն - պետ. հավատարմագիր N 046, տրված 06.12.2002 թ.

Ինստիտուտը 2008թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության հրամանով ստացել է հետևյալ կրթական գործունեության լիցենզիաներ`
1. Տարրական ընդհանուր կրթության – լիցենզիա N 942, տրված 05.02.2008թ.,
2. Հիմնական ընդհանուր կրթության – լիցենզիա N 943, տրված 05.02.2008թ.,
3. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության - լիցենզիա N 944, տրված 05.02.2008թ.:

       Ինստիտուտը մասնագետներ է պատրաստում երկաստիճան կրթական համակարգով:
• Բակալավրի որակավորմամբ - ուսման տևողությունը` 4 տարի:
• Մագիստրոսի որակավորմամբ - ուսման տևողությունը` 2 տարի:

       Ինստիտուտում գործում է նաև հեռակա ուսուցման բաժին բոլոր մասնագիտությունների գծով: Ուսման տևողությունը 5 տարի:

       Բուհի կրթական համակարգի առանձնահատկություններից է հանդիսանում տեսական, սեմինար և ուսումնաարտադրական պրակտիկաների խիստ զուգակցումը ուսումնական պրոցեսի ընթացքում, որոնց ինտեգրացումը թույլատրում է արդյունավետորեն ապահովել մասնագետների պատրաստման նպատակային ուսուցումը:

       Ինստիտուտի հպարտությունն է հանդիսանում պրոֆեսորադասախոսական անձնակազմը, որը համալրված է բարձր որակավորում և աշխատանքային մեծ փորձ ունեցող համապատասխան մասնագետներով, որոնց 72 տոկոսը ունեն գիտությունների դոկտորի, թեկնածուի գիտական աստիճաններ:

       Ինստիտուտը գործում է Հրազդան քաղաքի Կենտրոն  27/1 թաղամասում գտնվող սեփականաշնորհված 2200 քմ ընդհանուր մակերեսով շենքում: Ուսումնական մասնաշենքում գտնվում են լսարաններ դասախոսների համար, լսարաններ սեմինար և գործնական պարապմունքների համար, այդ թվում` առարկայական առանձին կաբինետներ հայոց լեզվի մեթոդիկայից, ռուսաց լեզվից, անգլերեն լեզվից, ֆրանսերեն լեզվից, կերպարվեստից, միջազգային մարդասիրական իրավունքից, համակարգչային կաբինետ, խորհրդատվական սենյակներ, նիստերի դահլիճ, գրադարան` իր գրապահոցով և ընթերցարանով, սպորտային դահլիճ, վարչական, օժանդակ այլ կառույցներ:

       Ինստիտուտը աշխատում է վեցօրյա աշխատանքային գրաֆիկով:
Պատրաստեց TermIT ընկերությունը