armeianenglish
Գլխավոր
Ընդհանուր տեղեկություններ
Նորություններ
Ֆակուլտետներ
Կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգ
Որակի ապահովման կենտրոն
Ուսումնառության կարգեր
Դիմորդ
Ուսանող
Շրջանավարտ
Գրադարան
Միջազգային կապեր
Ուս. արտադրական պրակտիկա
Առարկայական կաբինետներ
Առօրյա
Հետադարձ կապ
Տնտեսագիտություն

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հրազդանի հումանիտար ինստիտուտում ստեղծված "Տնտեսագիտության կաբինետի" գործունեությունը ներառում է ներքոհիշյալ խնդիրների պարբերական լուծումները՝

       1. Կոմպլեքս ձևով լուծելու կաբինետը տեխնիկական միջոցներով, գրականությամբ և անհրաժեշտ դիդակտիկ նյութերով հագեցնելու հարցերը և նպաստելու ուսանողների դրանցից օգտվելու մատչելիությունը:
       2. Կազմակերպում է հանդիպումներ հանրապետության, արտասահմանյան երկրների անվանի տնտեսագետների հետ, ժամանակակից տնտեսագիտական խնդիրները առավել խորությամբ ուսումնասիրելու և ընկալելու նպատակով:
       3. Համալսարանի առավել աչքի ընկնող և բարեխիղճ ուսանողներից կազմված տնտեսագիտական խմբակը կատարում է գիտական հետազոտություններ մարզի և համայնքի սոցիալ-տնտեսական այնպիսի հարցերի գծով, ինչպիսիք են՝
       1) Բնակչության սպառման և խնայողության նկատմամբ հակվածությունը,
       2) Մինիմալ սպառողական բյուջեի որոշումը,
       3) Աղքատության մակարդակի որոշումը և դրա մինիմալացման հնարավոր ուղիները,
       4) Համայնքի մասշտաբով Լորենցի կորի կազմումը և Ջիննի գործակցի հաշվարկը,
       5) Համայնքի տարածքում բնօգտագործման և բնապահպանման խնդիրները և դրանց հնարավոր լուծումները:
       4. Հրազդանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի հետ համատեղ, մեթոդական օգնության նկատառումներով, մասնակցում է համայնքի հեռանկարային պլանի մշակման, տեղական բյուջեի հաշվարկման, վերլուծության աշխատանքներին:
       5. Անհրաժեշտ ուշադրություն է դարձնում համալսարանում դասավանդվող տնտեսագիտական առարկաների դասավանդման պրոցեսի արդիականացման և արդյունավետության բարձրացման վրա:
       Այդ նպատակով՝
       1) Կաբինետի խորհրդում վերանայվում են առարկայական ծրագրերը և տրվում են համապատասխան հանձնարարություններ,
       2) Համալսարանի ֆինանսական հնարավորություններով առանձին առարկաների գծով դասախոսությունների թեմաները բազմացվում են և դրվում են ուսանողների տրամադրության տակ,
       3) Ըստ առանձին առարկաների դասավանդման վերաբերյալ կատարվում են սոցիոլոգիական հետազոտություններ և արդյունքները ամփոփելուց հետո ներկայացվում է ռեկտորատ,
       4) Կուրսային աշխատանքներ կատարելու համար ուսանողներին տրամադրվում է անհրաժեշտ գրականություն, մեթոդական ցուցումներ, տեխնիկական հնարավորություններ և անհրաժեշտ ինֆորմացիա,
       5) Կատարվում են տնտեսագիտական առարկաների գծով քննությունների և ստուգարքների կիսամյակային ու տարեկան արդյունքների վերլուծություններ:
       6. Տնտեսագիտական կաբինետի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով՝
       1) Ընտրվում է կաբինետի խորհուրդ՝ 4 առաջատար դասախոսներից և 3 գերազանցիկ ուսանողներից (խմբակի անդամներից),
       2) Կաբինետի խորհուրդը կազմում և հաստատում է կաբինետի կիսամյակային և տարեկան աշխատանքային պլան և ներկայացնում է ռեկտորատ,
      3) Կաբինետի վարիչը կրում է պատասխանատվություն ունեցած գույքի, ինվենտարի անձեռնմխելիության ու պահպանման և աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների ժամանակին անցկացման համար: