Օրհնված է նա, ով սովորել է սովորել: Մենանդրոս Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի կաբինետը կոչված է լուծելու հետևյալ խնդիրները. 1. Օգնել ուսանողներին՝ 1) մասնագիտական գրականությունից օգտվելու, գրքերի վրա աշխատելու, կոնսպեկտավորելու, իրենց անհրաժեշտ մտքերն ու դրույթները դուրս գրելու և նպատակային օգտագործելու, 2) սեմինար և գործնական պարապմունքներին հանգամանորեն նախապատրաստվելու, 3) ռեֆերատներ, կուրսային ու դիպլոմային աշխատանքներ գրելու, 4) մանկավարժական պրակտիկային նախապատրաստվելու, բաց դասեր ու փոխադարձ դասալսումներ անցկացնելու և քննարկելու, 5) նոր պահանջներին համապատասխան օրվա պլան-կոնսպեկտներ, թեմատիկ պլաններ գրելու, դիդակտիկ նյութեր ու զննական պարագաներ նախապատրաստելու, 6) մանկավարժական նորություններին ծանոթանալու, նոր լույս տեսած և անհրաժեշտ մասնագիտական գրականություն ձեռք բերելու և այլ հարցերում: 2. Ուսանողների մեջ սեր արթնացնել մայրենի լեզվի, մշակույթի նկատմամբ, նպաստել նրանց ստեղծագործական կարողությունների և լեզվական հմտությունների զարգացմանը: Այդ նպատակով հաճախակի կազմակերպվում են. 1) ստեղծագործող ուսանողների գործերի քննարկում և վերլուծություն, 2) լավագույն բանաստեղծության, պատմվածքի, շարադրության, մեթոդական աշխատության ամենամյա մրցույթ, 3) գրական-երաժշտական ցերեկույթներ, հոբելյանական երեկոներ, գրական վիկտորինաներ, ուրախների և հնարամիտների ակումբների ելույթներ, 4) հանդիպումներ հանրապետության, Կոտայքի մարզի արվեստագետների, գրողների, մանկավարժ-գիտնականների հետ, 5) նոր լույս տեսած դասագրքերի, մանկավարժական-մեթոդական աշխատությունների քննարկում և ցուցադրում, 6) նոր կրթակարգով աշխատելու համար դիդակտիկ նյութերի, զննական պարագաների, վարժությունների բնագրերի, գծապատկերների ստեղծում և այլն: 3. Ուսանող-մանկավարժների նախապատրաստում նոր՝ 12-ամյա կրթությանն անցնելուն և նրա հաջող իրականացմանը: Այդ նպատակով նախատեսվում են հետևյալ աշխատանքները. 1) ծանոթացնել ուսանող-մանկավարժներին նոր կրթակարգի էությանը, նրա առավելություններին ու արդյունավետությանը, 2) օգնել պրակտիկանտ-ուսանողներին դասերը վարելու նոր կրթակարգի պահանջներին համապատասխան՝ լայնորեն օգտագործելով դասի արդյունավետության բարձրացմանն ուղղված նոր մոտեցումներն ու մեթոդները, ձևերն ու հնարները: 3) տարրական դասարանների մայրենի լեզվի առանձին թեմաների, դասերի մեթոդական մշակումներ նոր մեթոդներով վարելու համար, համապատասխան նյութերի պատրաստում, բաց դասերի անցկացում և քննարկում, 4) նոր կրթակարգի անցնելու վերաբերյալ գիտագործնական կոնֆերանսի, հարց ու պատասխանի երեկոների, բանավեճերի անցկացում, 5) ուսանողների գրած լավագույն ռեֆերատների, գիտական զեկուցումների,
կուրսային և դիպլոմային աշխատանքների, մանկավարժական պրակտիկայի օրագրի,
պլան-կոնսպեկտների, թեմատիկ պլանավորումների ցուցադրում և պահպանում: |