- Ուսանողը հեռացվում է Բուհից.
- ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով՝ կիսամյակի արդյունքներով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու դեպքում (բացառությամբ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերի),
- բուհի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքերում,
- բուհի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում:
- Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով ընդունված, սակայն Բուհից հեռացված ուսանողները զրկվում են տարկետման իրավունքից։
- Ուսանողը ազատվում է Բուհից.
- իր դիմումի համաձայն,
- այլ բուհ տեղափոխվելու դեպքում:
- Բուհից ուսանողի ազատման հրաման իր դիմումի համաձայն չի կարող տրվել, եթե նա ենթակա է հեռացման համաձայն սույն Կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերի:
- Ուսանողի ուսումնառությունն ընդհատվում է.
- ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքում,
- առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու դեպքում,
- հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի դեպքերում:
- Քննաշրջանի ընթացքում քննություններին չներկայացած ուսանողներին թույլատրվում է մինչև տվյալ կիսամյակի երրորդ շաբաթվա ավարտը անհատական ժամանակացույցով հանձնել ակադեմիական պարտքերը:
- Ակադեմիական պարտքերի անվճար հիմունքներով մարումը իրականացվում է ռեկտորի հրամանով ձևավորված քննական հանձնաժողովներում: Ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվում ընթացիկ կիսամյակի երրորդ շաբաթվա վերջը։
- Սույն կարգի 6-րդ կետի 1. ենթակետով նախատեսված դեպքում, Բուհից հեռացման հրամանները տրվում են քննաշրջանի, ակադեմիական պարտքերի մարման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես տեղեկացվում է։
- Բուհից հեռացված (ազատված) արական սեռի ուսանողների վերաբերյալ հրամանները 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են համապատասխան զինկոմիսարիատներ:
- Բուհից հեռացման (ազատման) դեպքում ուսանողի դիմումի համաձայն, 3 աշխատանքային օրվա ընթացքում նրան տրվում է հեռացման (ազատման) հրամանի պատճենը, 3 ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը: Բուհի կողմից հաստատված ավարտական վկայականի պատճենը պահվում է ուսանողի գործում:
- Ընթացիկ անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունված ուսանողների, իրավունք է վերապահվում մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը լրացնելու առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը, վերահանձնելով առարկաները ևս 2 անգամ կամ կրկնելով դրանք:
- Սույն կարգի 10-րդ կետի համաձայն ուսումնառությունն ընդհատած ուսանողները շարունակում են ուսանողական իրավունքները մինչև ուսումնառության ընդհատումը ունեցած կարգավիճակի պահպանմամբ: