Skip to main content

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

  1. Ուսանողական իրավունքների վերականգնումը թույլատրվում է սկսած առաջին կուրսի երկրորդ կիսամյակից:
  2. Ուսանողական իրավունքների վերականգնման դիմումները ներկայացվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում, իսկ հեռակա համակարգում` կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երեք շաբաթների ընթացքում: Վերականգնման դիմումին կցվում է կադեմիական տեղեկանքը կամ ստուգման գրքույկի պատճենը:
  3. Բուհերից հեռացված (ազատված) ուսանողները վերականգնվում են ընդունող բուհի ռեկտորի հրամանով՝ ուսուցման բոլոր ձևերում: 
  4. Բուհը քննարկում է ուսանողի վերականգնման դիմումը և որոշում նրա ուսումնառության շարունակման կուրսը և մյուս պայմանները, կամ հիմնավորում է մերժելու մասին իր որոշումը:
  5. Առաջացած առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի մարման համար բուհի ռեկտորի կողմից սահմանվում է  ժամկետ, սակայն ոչ ուշ, քան մինչև տվյալ կիսամյակի քննաշրջանի սկիզբը։
  6. Առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի հանձնումից հետո կցագրման հրամանը փոխարինվում է ուսանողի հրամանագրումով:
  7. Զորակոչվելու կապակցությամբ և առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդի ձևակերպմամբ ուսումնառությունը ընդհատած ուսանողները ուսումնառությունը շարունակում են այն պահից, որից այն ընդհատել են` անկախ առաջացած ծրագրային տարբերություններից:
  8. Վճարովի ուսուցման համակարգում ուսանողների հրամանագրումը կատարվում է ուսման վարձը վճարելուց հետո:
  9. Բուհից հեռացված (ազատված) ուսանողները վերականգնվում են այն կիսամյակում, որից նրանք հեռացվել (ազատվել) են, եթե վերականգնման պահին առարկայական անհամապատասխանություններով պայմանավորված կրեդիտների գումարային  քանակը չի գերազանցում 20 կրեդիտը: 20 կրեդիտը գերազանցելու դեպքում ուսանողին առաջարկվում է վերականգնվել ավելի ցածր կիսամյակում, որի համար առարկայական անհամապատասխանությունների սույն կետում նշված պահանջը բավարարվում է, բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակի:
  10. Բուհից հեռացված (ազատված) ուսանողները վերականգնվում են տվյալ ասնագիտության համար լիազոր մարմնի կողմից սահմանված տեղերի սահմաններում:
  11. Սույն Կարգի 14-րդ կետով ուսումնառությունն ընդհատած ուսանողները վերականգնում են իրենց ուսանողական իրավունքներն այն պահից, երբ ընդհատել են այն, անկախ լիազոր մարմնի կողմից սահմանված տեղերի քանակից և առաջացած ծրագրային տարբերություններից:
  12. Բուհից հեռացված ուսանողները վերականգնում են իրենց ուսանողական իրավունքները առնվազն 1 կիսամյակ հետո:
  13. Բուհերից հեռացված (ազատված) ուսանողները վերականգնվում են վճարովի սկզբունքով: Վճարովի սկզբունքով վերականգնված ուսանողները կարող են ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված <Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգի> համաձայն մասնակցել փոխատեղման գործընթացին` առնվազն մեկ ուսումնական տարի ուսանելուց հետո:
  14. Բուհերից հեռացված (ազատված) ուսանողները կարող են վերականգնել ուսանողական իրավունքները պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում: 
  15. Ըստ մասնագիտությունների չհավատարմագրված բուհերից հեռացված (ազատված) ուսանողների վերականգնումն  ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող հավատարմագրված բուհերում չի թույլատրվում:
  16. Վերականգնված ուսանողի անձնական գործում պահվում են ուսանողի դիմումը, ակադեմիական տեղեկանքը, վերականգնման մասին հրամանի պատճենը, բուհի հետ կնքած պայմանագիրը և միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը,  ուսման վարձի վճարման անդորրագիրը:
  17. Անվճար սկզբունքով ուսումը կարող են շարունակել ՀՀ օրենքով սահմանված իրավունքներից օգտվող անձինք: