- Դիմորդների ընդունելության կազմակերպման և անցկացման համար յուրաքանչյուր տարի կազմվում են ընդունող և քննական առարկայական հանձնաժողովներ:
- Ընդունող հանձնաժողովի նախագահը ինստիտուտի ռեկտորն է:
- Ռեկտորը հաստատում է առարկայական հանձնաժողովների կազմը՝ քննարկելով ընդունող հանձնաժողովում:
- Առարկայական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են ինստիտուտի փորձառու դասախոսները: Բացառիկ դեպքերում՝ հանձնաժողովի անդամի իրավունքով կարող են ընդգրկվել այլ բուհի մասնագետներ կամ գիտահետազոտական ինստիտուտների գիտաշխատողներ:
- Առարկայական հանձնաժողովների աշխատանքը համակարգում է ինստիտուտի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը:
- Առարկայական հանձնաժողովի նախագահի պարտականությունների մեջ ներառվում են՝
- որակյալ քննող դասախոսների ընտրությունը,
- ընդունվողների հետ խորհրդատվության կազմակերպումը,
- բանավոր քննության հարցատոմսերի և գրավոր հարցարանների կազմումը,
- քննությունների անցկացման կարգի, ընդունելության քննությունների ծրագրերի և դիմորդի գիտելիքների գնահատման չափանիշների մշակումը,
- ընդունելության քննությունների իրականացումը,
- ընդունելության քննությունների արդյունքների ամփոփումը և տվյալների ներկայացումը ընդունող հանձնաժողովին:
- Ընդունելության քննությունների ժամանակացույցը կազմվում է քննությունների ամբողջ ընթացքի համար:
- Յուրաքանչյուր դիմորդի բանավոր քննությունն ընդունվում է առարկայական հանձնաժողովի երկու քննողների կողմից՝ ըստ հաստատված տոմսերի: Բանավոր քննության պատասխանի նախապատրաստման ընթացքում դիմորդը բոլոր գրառումները կատարում է ինստիտուտի կողմից կնքված թերթիկների վրա, որոնք քնություններից հետո մնում է քննողների մոտ: Ինստիտուտը բանավոր քննությունը կարող է անցկացնել նաև հարցազրույցի ձևով:
Դիմորդը կարող է գնահատականը բողոքարկել առարկայական հանձնաժողովի նախագահին՝ առանց դուրս գալու քննասենյակից:
Բողոքարկվող, բարձր և շեմային գնահատական նշանակելու դեպքերում առարկայական հանձնաժողովի կարծիքը վերջնական է: - Գրավոր քննությունները ընթանում են հետևյալ կարգով՝
- քննության մտնելիս դիմորդը ներկայացնում է իր քննաթերթիկը, ստանում հարցարան և գրավոր քննության թերթիկներ,
- դիմորդը լրացնում է տիտղոսաթերթը և անցնում գրավոր աշխատանքի կատարմանը,
- գրավոր աշխատանքն ամբողջությամբ և՛ սևագիր, և՛ մաքրագիր կատարվում են թերթիկ-ներդիրների վրա,
- գրավոր քննության ավարտից հետո բոլոր աշխատանքները փոխանցվում են ընդունող հանձնաժողովի նախագահին: Նա գրավոր աշխատանքները հանձնում է առարկայական հանձնաժողովի նախագահին՝ ստուգումն իրականացնելու համար,
- առարկայական հանձնաժողովի նախագահը իր ստորագրությամբ հաստատում է ներկայացված գնահատականները կամ անհրաժեշտության դեպքում կատարում է նախնական գնահատականի փոփոխություն,
- գրավոր աշխատանքերի վրա նշված բոլոր գնահատականներն անցկացվում են քննական ամփոփաթերթ,
- աշխատանքների ստուգման ավարտից հետո դրանք փոխանցվում են ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին, որն արդյունքների մասին տեղյակ է պահում դիմորդներին նույն կամ հաջորդ օրը:
- Գրավոր աշխատանքերի բողոքարկումը կատարվում է ինստիտուտի կողմից սահմանված կարգով:
- Ինստիտուտ ընդունվողների գրավոր աշխատանքները կարվում են նրանց անձնական գործերում: Չընդունվողների գրավոր աշխատանքները պահվում են 3 ամիս, որից հետո վերացվում են:
- Ընդունելության քննությունների արդյունքները որոշվում են 20 միավորանոց համակարգով: Դրական են համարվում 8 և ավելի միավորները: Քննության գնահատականը դրվում է թվով և տառերով, սկզբում քննական ամփոփաթերթում, այնուհետև ընդունվողների քննաթերթիկում:
- Քննության ընթացքում կողմնակի անձանց ներկայությունն առանց նախագահի և պատասխանատու քարտուղարի թույլտվության արգելվում է:
- Դիմորդների ընդունելությունը կատարվում է ըստ ինստիտուտին հատկացված տեղերի:
- Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, որոնք նախատեսված քննություններից ստացել են դրական միավորներ:
- Մրցույթն անց է կացվում մրցութային քննության միավորների գումարի հիման: Մրցութային քննությունների միավորների գումարի հավասարության դեպքում առաջնահերթ կարգով ընդունվում են միջնակարգ դպրոցի ոսկե և արծաթե մեդալ ունեցող դիմորդները և ժամկետային զինվորական ծառայությունն անցած դիմորդները:
- Մրցույթի արդյունքները հաստատում է ընդունող հանձնաժողովը: Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական ցուցակները հանձնվում են ռեկտորին՝ հրամանագրման համար:
- Դիմորդները մրցույթին մասնակցելու դիմում-հայտերի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
- միջնակարգ կրթության ատեստատ (բնօրինակը),
- 6 լուսանկար 3X4 չափսի,
- փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին,
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծննդյան վկայական մինչև 16 տարեկան երեխաների համար, ՆԳ բաժինների կողմից տրված 9-րդ ձև):