Հրազդանի Հումանիտար Ինստիտուտը համագործակցում է ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի գյուղատնտեսության ու մեխանիկայի և Մոսկվայի պետական ինդուստրիալ համալսարանների հետ: Ըստ կնքված համաձայնագրերի կատարվելու են ուսանողների տեղափոխություններ պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխադարձ այցելություններ, ուսումնաարտադրական պրակտիկաների համատեղ կազմակերպում, բուհական ծրագրերի փոխանակումներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության և "Հայաստանի պատանեկան նվաճումներ" կազմակերպության պատվերով ինստիտուտի ուսանողները կարող են անվճար հիմունքներով ստանալ երկրորդ` լրացուցիչ մասնագիտություն` իրավաբան-մանկավարժի որակավորմամբ:
Ավարտելուց հետո շրջանավարտները գործուղվում են հանրապետության դպրոցներ` իրավագիտական առարկաներ դասավանդելու համար: