Skip to main content

Պրակտիկա

Առհասարակ պրակտիկան հանդիսանում է ուսումնական պրոցեսի մի մասը, երբ ուսանողը տեսական գիտելիքներ ձեռք բերելուց հետո փորձում է կյանքում դրանք գործածել ու կիրառել: Հրազդանի հումանիտար ինստիտուտի ղեկավարությունը բուհի հիմնադրման պահից լրջորեն ուշադրություն է դարձրել ուսումնաարտադրական պրակտիկաների նախապատրաստման ու կազմակերպման խնդրին: Պրակտիկաների բաժնի ստեղծումը բուհում հետապնդում է հենց այդ նպատակը:

Ինստիտուտի բոլոր ֆակուլտետների ուսանողները համապատասխան հիմնարկներում անցկացնում են պետական չափորոշիչներով և ժամաքանակով նախատեսված արտադրական պրատիկա:

Իրավաբանական ֆակուլտետի ուսանողները իրենց արտադրական պրակտիկան անցկացնում են ՀՀ Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնում, Փորձաքննությունների ազգային բյուրոյում, իսկ նախադիպլոմային պրակտիկան` ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում, ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, Կոտայք մարզի առաջին ատյանի դատարանում, Հրազդանի քաղաքապետարանի, Կոտայքի մարզի մարզպետարանի իրավաբանական բաժիններում և այլ իրավապահ մարմիններում:

Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողները իրենց պրակտիկան անցկացնում են տարբեր բանկերում, Կոտայքի մարզպետարանի, Հրազդանի քաղաքապետարանի ֆինանսական բաժիններում և այլ հիմնարկ-ձեռնարկություններում:

Մանկավարժական ֆակուլտետի ուսանողները քաղաքի տարբեր դպրոցներում անցկացնելով իրենց պրակտիկաները, կարողանում են բուհում ձեռք բերած գիտելիքները օգտագործել դասարաններում` ուսումնական պլաններով նախատեսված պասսիվ և ակտիվ ձևերով:

Գտնվելով ուսումնաարտադրական պրակտիկայում ուսանողներն էլ ավելի են հարստացնում իրենց գիտելիքները, ամրապնդում դրանք և կարողանում փորձ ձեռք բերել աշխատելու համար: Միանշանակ պետք է ասել, որ մեր ուսանողները պրակտիկաներից վերադառնում են բավականին բարձր գնահատականներով և դրական բնութագրերով: Բոլոր պրակտիկաները անցկացվում են բարձր կազմակերպվածությամբ, կրթության և գիտության նախարարության կողմից նախատեսված պլաններով ու բուհի սահմանած գրաֆիկով, պրակտիկաների բաժնի վերահսկողությամբ, մասնագետ-դասախոսների այցելություններով: Արդեն պայմանագրեր կան ԱՄՆ-ի և ՌԴ երկու բուհերի հետ, որով մեր բուհի ավարտական կուրսերի որոշակի թվով ուսանողներ ուսումնաարտադրական պրակտիկաները կանցկացնեն տվյալ ուսումնական հաստատություններում: Սա արդեն մեծ ձեռքբերում է և այսուհետ ևս շարունակվելու են մեր ջանքերը պատշաճ որակով ու մակարդակով` բարձր կազմակերպվածությամբ անցկացնել ինստիտուտի ուսումնաարտադրական պրակտիկաները: