Skip to main content

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

  1. Ինստիտուտի մագիստրատուրա կարող են ընդունվել ինչպես ՀՀ պետական, այնպես էլ հավատարմագրված ոչ պետական ԲՈՒՀ-երի շրջանավարտները:
  2. ՈՒսուցումը մագիստրատութայում կատարվում է միայն վճարովի հիմունքներով:
  3. Ընդունելության համար կազմվում է համապատասխան հանձնաժողով, որում ընդգրկվում են ուս. աշխատանքների գծով պրոռեկտորը, մասնագիտական ամբիոնների վարիչները և դեկանները:
  4. Մագիստրատուրա կարող են ընդունվել է
    • ինստիտուտի գերազանցիկ և բարձր առաջադիմությամբ շրջանավարտները
    • թափուր տեղերի առկայության դեպքում կարող են ընդունվել նաև ինստիտուտի մյուս, ինչպես նաև հավատարմագրված այլ ԲՈՒՀ-երի շրջանավարտները ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
      • Դիմում ռեկտորի անունով,
      • Բարձրագույն կրթության դիպլոմը և նրա հավելվածի բնագրերն ու պատճեները,
      • Երաշխավորագիր տրված ինստիտուտի գիտական խորհրդի կողմից,
      • լուսանկար 3 X 4 չափսի:
  5. Ընդունելության համար կատարվում է մրցույթ հետևյալ կարգով. 
    Առաջին փուլում ընդունելությունը կատարվում է ըստ ներկայացված փաստաթղթերի: Հավասար պայմանների դեպքում հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ ցուցանիշները.

    • գերազանցության դիպլոմը,
    • ավարտական աշխատանքի և պետական քննությունների գնահատականները,
    • տպագրված գիտական աշխատանքները, գիտական կոնֆերանսներում զեկուցումների թեզիսները:

    Երկրորդ փուլով ընդունելությունը կատարվում է ընդունելության քննությունների արդյունքներով: Հավասար արդյունքների դեպքում հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ ցուցանիշները.

    • գերազանցության դիպլոմը,
    • դիպլոմի միջուկում գրանցված առարկաների միջին միավորը,
    • ավարտական աշխատանքների և պետական քննությունների գնահատականները,
    • տպագրված գիտական աշխատանքները, գիտական կոնֆերանսներում զեկուցումների թեզիսները:
  6. Մագիստրատուրայում ընդունելությունը կատարվում է մինչև օգոստոսի 31-ը: Հրամանագրումը կատարվում է տարեկան ուսման վարձի 50 % -ը մուծելուց հետո:
  7. Մագիստրատուրայում ուսումնական պարապմունքները սկսվում են հոկտեմբերի 1-ից: