Skip to main content

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ

  1. ՈՒսանողները ինստիտուտի մագիստրատուրայից հեռացվում են հետևյալ դեպքերում.
    • ուսանողը քննաշրջանի ընթացքում երեք և ավելի առարկաներից ստացել է «անբավարար» գնահատական,
    • ուսանողին թույլատրվել է մասնակցել կիսամյակի քննաշրջանին հաջորդող առաջին ամսվա ոչ ավելի, քան երկու առարկաներից կրկնական ստուգմանը, սակայն նա սահմանված ժամկետում չի հանձնել ակադեմիական պարտքը,
    • արտադրական պրակտիկայի ծրագիրը չկատարած կամ հաշվետվությունից «անբավարար» գնահատական ստացած ուսանողը,
    • ինստիտուտի ներքին կարգուկանոնը կամ ուսումնական կարգապահությունը հաճախակի խախտող ուսանողը (հաշվի է առնվում ինստիտուտի մագիստրատուրայի ուսանողական խորհրդի կարծիքը),
    • ուսանողը չի վճարել ուսման վճարը՝ պայմանագրային պարտականությունները չկատարելու դեպքում: