Skip to main content

Ուսանողական Խորհուրդ

Student
 
Student
 
Students
 
Students
 
Students
 
Students
 
Students
 
Students
 
Students
 
Students
 
Students
 
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Հրազդանի հումանիտար ինստիտուտի Ուսանողական խորհուրդը ինստիտուտի ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմին է: Ուս.խորհուրդն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, բարոյական և հոգևոր զարգացմանը:

Ուս.խորհրդի նպատակն է`

  1. ապահովել ուսանողների մասնակցությունը ինստիտուտի կառավարմանը,
  2. ինստիտուտի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր,
  3. մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի մշակմանն ու իրականացմանը,
  4. պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները,
  5. միավորել ինստիտուտի ուսանողական կազմակերպությունների, ակումբների և միությունների ջանքերը` նպաստելու ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և խթանելու ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացմանը,
  6. կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը, աջակցել նրանց սոցիալական վիճակի բարելավմանը,
  7. սատարել ինստիտուտի հանձնառությունների իրականացմանը:

Ուսանողական խորհրդի բարձրագույն մարմինը Համագումարն է: Այն ձևավորվում է ֆակուլտետային ուսանողական խորհուրդների անդամներից: Համագումարների միջև ընկած ժամանակաշրջաններում Ուս.խորհրդի աշխատանքները ղեկավարում է Ուս.խորհրդի Նախագահությունը:

Ուս.խորհրդի ընտրությունները իրականացնում է ընտրական հանձնաժողովը: Այն ձևավորվում է ներկայացուցչական սկզբունքով` թվով 18 հոգուց բաղկացած:

Ուս.խորհրդի որոշումների կանոնակարգային համապատասխանության և ֆինանսական միջոցների ու գույքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է Վերստուգիչ հանձնաժողովը: