Skip to main content

Դիմորդ

 Հրազդանի հումանիտար ինստիտուտը մասնագետներ է պատրաստում երկաստիճան կրթական համակարգով.
Բակալավրի որակավորմամբ` ուսման տևողությունը 4 տարի
Մագիստրոսի որակավորմամբ` ուսման տևողությունը 2 տարի:

Ինստիտուտում գործում է նաև հեռակա ուսուցման բաժին` բոլոր մասնագիտությունների գծով: Ուսման տևողությունը` 5 տարի:

Ինստիտուտում գործում են 3 ֆակուլտետներ`4 մասնագիտություններով.
1. Իրավաբանական ֆակուլտետ` Իրավագիտություն մասնագիտությամբ,
2. Մանկավարժական ֆակուլտետ` Մանկավարժություն և մեթոդիկա և Հայոց լեզու և գրականություն մասնագիտություններով,
3. Տնտեսագիտական ֆակուլտետ` Ֆինանսներ մասնագիտությամբ:

Դիմորդները ինստիտուտ են ընդունվում` հանձնելով ընդունելության քննություններ ըստ մասնագիտությունների.

Իրավաբանական ֆակուլտետ.
Հայոց լեզու - գրավոր
Հայոց պատմություն - բանավոր

Մանկավարժական ֆակուլտետ
Հայոց լեզու - գրավոր
Մաթեմատիկա - գրավոր

Տնտեսագիտական ֆակուլտետ
Հայոց լեզու - գրավոր
Մաթեմատիկա - գրավոր
 

Դիմորդները ինստիտուտի ընդունող հանձնաժողովին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում
2. Միջնակարգ կրթության վկայական (բնագիրը)
3. 6 լուսանկար 3x4 չափի
4. Անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ

Ինստիտուտ կարող են ընդունվել միջնակարգ, միջնակարգ մասնագիտական, ինչպես նաև թերի բարձրագույն կրթություն ունեցողները` առանց տարիքային սահմանափակման: Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող դիմորդները կարող են ընդունվել երկրորդ կուրս` երկրորդ մասնագիտություն ստանալու համար:
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության պատվերով ինստիտուտի ուսանողները կարող են անվճար հիմունքներով ստանալ երկրորդ` լրացուցիչ մասնագիտություն` իրավաբան-մանկավարժի որակավորմամբ:

Ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած և մրցույթով անցած դիմորդները հրամանագրվում են որպես առաջին կուրսի ուսանողներ` ուսման վարձը վճարելուց հետո: Ինստիտուտում գործում են ուսման վարձի զեղչեր ըստ կատեգորիաների.
1. Զոհված և վիրավոր ազատամարտիկների և նրանց ընտանիքների անդամների համար
2. Երեք կիսամյակ անընդմեջ ուսման գերազանցիկների համար
3. Մեկ ընտանիքից ինստիտուտում սովորող երկու և ավելի ուսանողների համար
4. Այլ դեպքերում
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ընդունող հանձնաժողով:

Հասցե` ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Հրազդանի հումանիտար ինստիտուտ
Հեռ.` (374 223) 2-14-97
Ֆաքս` (374 223) 2-55-18
Էլ. հասցե` hrhumanitar@mail.ru
Կայք` www.hinstitute.am