Skip to main content

Հայոց լեզու

Օրհնված է նա, ով սովորել է սովորել:
Մենանդրոս

Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի կաբինետը կոչված է լուծելու հետևյալ խնդիրները.

  1. Օգնել ուսանողներին՝
    • մասնագիտական գրականությունից օգտվելու, գրքերի վրա աշխատելու, կոնսպեկտավորելու, իրենց անհրաժեշտ մտքերն ու դրույթները դուրս գրելու և նպատակային օգտագործելու,
    • սեմինար և գործնական պարապմունքներին հանգամանորեն նախապատրաստվելու,
    • ռեֆերատներ, կուրսային ու դիպլոմային աշխատանքներ գրելու,
    • մանկավարժական պրակտիկային նախապատրաստվելու, բաց դասեր ու փոխադարձ դասալսումներ անցկացնելու և քննարկելու,
    • նոր պահանջներին համապատասխան օրվա պլան-կոնսպեկտներ, թեմատիկ պլաններ գրելու, դիդակտիկ նյութեր ու զննական պարագաներ նախապատրաստելու,
    • մանկավարժական նորություններին ծանոթանալու, նոր լույս տեսած և անհրաժեշտ մասնագիտական գրականություն ձեռք բերելու և այլ հարցերում:
  2. Ուսանողների մեջ սեր արթնացնել մայրենի լեզվի, մշակույթի նկատմամբ, նպաստել նրանց ստեղծագործական կարողությունների և լեզվական հմտությունների զարգացմանը: Այդ նպատակով հաճախակի կազմակերպվում են.
    • ստեղծագործող ուսանողների գործերի քննարկում և վերլուծություն,
    • լավագույն բանաստեղծության, պատմվածքի, շարադրության, մեթոդական աշխատության ամենամյա մրցույթ,
    • գրական-երաժշտական ցերեկույթներ, հոբելյանական երեկոներ, գրական վիկտորինաներ, ուրախների և հնարամիտների ակումբների ելույթներ,
    • հանդիպումներ հանրապետության, Կոտայքի մարզի արվեստագետների, գրողների, մանկավարժ-գիտնականների հետ,
    • նոր լույս տեսած դասագրքերի, մանկավարժական-մեթոդական աշխատությունների քննարկում և ցուցադրում,
    • նոր կրթակարգով աշխատելու համար դիդակտիկ նյութերի, զննական պարագաների, վարժությունների բնագրերի, գծապատկերների ստեղծում և այլն:
  3. Ուսանող-մանկավարժների նախապատրաստում նոր՝ 12-ամյա կրթությանն անցնելուն և նրա հաջող իրականացմանը: Այդ նպատակով նախատեսվում են հետևյալ աշխատանքները.
    • ծանոթացնել ուսանող-մանկավարժներին նոր կրթակարգի էությանը, նրա առավելություններին ու արդյունավետությանը,
    • օգնել պրակտիկանտ-ուսանողներին դասերը վարելու նոր կրթակարգի պահանջներին համապատասխան՝ լայնորեն օգտագործելով դասի արդյունավետության բարձրացմանն ուղղված նոր մոտեցումներն ու մեթոդները, ձևերն ու հնարները:
    • տարրական դասարանների մայրենի լեզվի առանձին թեմաների, դասերի մեթոդական մշակումներ նոր մեթոդներով վարելու համար, համապատասխան նյութերի պատրաստում, բաց դասերի անցկացում և քննարկում,
    • նոր կրթակարգի անցնելու վերաբերյալ գիտագործնական կոնֆերանսի, հարց ու պատասխանի երեկոների, բանավեճերի անցկացում,
    • ուսանողների գրած լավագույն ռեֆերատների, գիտական զեկուցումների, կուրսային և դիպլոմային աշխատանքների, մանկավարժական պրակտիկայի օրագրի, պլան-կոնսպեկտների, թեմատիկ պլանավորումների ցուցադրում և պահպանում: