Ֆակուլտետը պատրաստում է "Ֆինանսներ" մասնագիտությամբ, տնտեսագետի որակավորմամբ մասնագետներ:
Ֆակուլտետում ուսանողներն ուսումնասիրում են տնտեսագիտության տեսություն, տնտեսական պատմություն, տնտեսական աշխարհագրություն, աշխատանքի էկոնոմիկա, ներդրումներ, մարքեթինգ, մենեջմենթ, վիճակագրության տեսություն, միկրոէկոնոմիկա, մակրոէկոնոմիկա, կոմերցիայի հիմունքներ, բնօգտագործման էկոնոմիկա, ֆինանսների ընդհանուր տեսություն, հարկեր և հարկային քաղաքականություն, հաշվապահական հաշվառում, դրամը, վարկը, բանկերը, ձեռնարկությունների ֆինանսներ և այլ տնտեսագիտական առարկաներ:
Ֆակուլտետը մեծ ուշադրություն է դարձնում տնտեսա-մաթեմատիկական մոդելների, ինչպես նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը տնտեսագիտության մեջ առարկաների խորացված ուսուցմանը:
Ֆակուլտետում ուսանողները ուսումնասիրում են նաև իրավաբանական որոշակի առարկաներ, ինչպիսիք են աշխատանքային իրավունքը, բանկային իրավունքը, իրավագիտության հիմունքները և այլն:
Ուսանողներն իրենց ուսումանաարտադրական պրակտիկաներն անցկացնում են ՀՀ բանկային համակարգերում, ձեռնարկություններում, մարզպետարաններում, քաղաքապետարաններում և ֆինանսական այլ կազմակերպություններում: