ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հրազդանի հումանիտար ինստիտուտում ստեղծված "Տնտեսագիտության կաբինետի" գործունեությունը ներառում է ներքոհիշյալ խնդիրների պարբերական լուծումները՝
- Կոմպլեքս ձևով լուծելու կաբինետը տեխնիկական միջոցներով, գրականությամբ և անհրաժեշտ դիդակտիկ նյութերով հագեցնելու հարցերը և նպաստելու ուսանողների դրանցից օգտվելու մատչելիությունը:
- Կազմակերպում է հանդիպումներ հանրապետության, արտասահմանյան երկրների անվանի տնտեսագետների հետ, ժամանակակից տնտեսագիտական խնդիրները առավել խորությամբ ուսումնասիրելու և ընկալելու նպատակով:
- Համալսարանի առավել աչքի ընկնող և բարեխիղճ ուսանողներից կազմված տնտեսագիտական խմբակը կատարում է գիտական հետազոտություններ մարզի և համայնքի սոցիալ-տնտեսական այնպիսի հարցերի գծով, ինչպիսիք են՝
1) Բնակչության սպառման և խնայողության նկատմամբ հակվածությունը,
2) Մինիմալ սպառողական բյուջեի որոշումը,
3) Աղքատության մակարդակի որոշումը և դրա մինիմալացման հնարավոր ուղիները,
4) Համայնքի մասշտաբով Լորենցի կորի կազմումը և Ջիննի գործակցի հաշվարկը,
5) Համայնքի տարածքում բնօգտագործման և բնապահպանման խնդիրները և դրանց հնարավոր լուծումները:
4. Հրազդանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի հետ համատեղ, մեթոդական օգնության նկատառումներով, մասնակցում է համայնքի հեռանկարային պլանի մշակման, տեղական բյուջեի հաշվարկման, վերլուծության աշխատանքներին:
5. Անհրաժեշտ ուշադրություն է դարձնում համալսարանում դասավանդվող տնտեսագիտական առարկաների դասավանդման պրոցեսի արդիականացման և արդյունավետության բարձրացման վրա:
Այդ նպատակով՝
1) Կաբինետի խորհրդում վերանայվում են առարկայական ծրագրերը և տրվում են համապատասխան հանձնարարություններ,
2) Համալսարանի ֆինանսական հնարավորություններով առանձին առարկաների գծով դասախոսությունների թեմաները բազմացվում են և դրվում են ուսանողների տրամադրության տակ,
3) Ըստ առանձին առարկաների դասավանդման վերաբերյալ կատարվում են սոցիոլոգիական հետազոտություններ և արդյունքները ամփոփելուց հետո ներկայացվում է ռեկտորատ,
4) Կուրսային աշխատանքներ կատարելու համար ուսանողներին տրամադրվում է անհրաժեշտ գրականություն, մեթոդական ցուցումներ, տեխնիկական հնարավորություններ և անհրաժեշտ ինֆորմացիա,
5) Կատարվում են տնտեսագիտական առարկաների գծով քննությունների և ստուգարքների կիսամյակային ու տարեկան արդյունքների վերլուծություններ:
6. Տնտեսագիտական կաբինետի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով՝
1) Ընտրվում է կաբինետի խորհուրդ՝ 4 առաջատար դասախոսներից և 3 գերազանցիկ ուսանողներից (խմբակի անդամներից),
2) Կաբինետի խորհուրդը կազմում և հաստատում է կաբինետի կիսամյակային և տարեկան աշխատանքային պլան և ներկայացնում է ռեկտորատ,
3) Կաբինետի վարիչը կրում է պատասխանատվություն ունեցած գույքի, ինվենտարի անձեռնմխելիության ու պահպանման և աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների ժամանակին անցկացման համար: