-
Սույն կարգի գործողությունը տարածվում է Հրազդանի հումանիտար ինստիտուտի վրա՝ անկախ ուսուցման ձևից (առկա, հեռակա), իրականացվող հիմնական կրթական ծրագրերից (բակալավր, մագիստրոս) և մասնագիտություններից:
-
Ակադեմիական շարժունությունն ուսանելու, հետազոտություններ կատարելու կամ որակավորումը բարձրացնելու նպատակով մեկ այլ ուսումնական հաստատությունում սովորողի կրթության շարունակումն է:
-
Ըստ ուսման նպատակի կամ ժամանակահատվածի՝ սովորողների բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերով ուսումնառող, ակադեմիական շարժունությունը կարող է լինել որոշակի ժամկետով (այսուհետ` շարժունություն) կամ հիմնական (այսուհետ` տեղափոխություն):