-
Սովորողների շարժունությունը չի հանգեցնում ուսման սահմանված ժամկետի ավելացմանը:
- Ուսումնական հաստատությունների սովորողների շարժունության իրականացման եղանակներից է գործընկեր ուսումնական հաստատություններ, ինչպես նաև, սովորողի անհատական նախաձեռնությամբ, նրանց ուղարկելը`
- կրկնակի աստիճանաշնորհման կրթական ծրագրերի (երկու ավարտական փաստաթուղթ) շրջանակներում ուսանելու
- համատեղ աստիճանաշնորհման կրթական ծրագրերով (մեկ վկայականով) ուսանելու
- միջբուհական համագործակցության, այդ թվում՝ ակադեմիական փոխանակման ծրագրերի շրջանակներում ուսանելու
- վերապատրաստում (այդ թվում` լեզվական) անցնելու
- ուսումնական (հետազոտական, արտադրական) պրակտիկա անցնելու
- Հավակնորդների ընտրությունը կատարվում է մրցութային եղանակով` հաշվի առնելով նաև նրանց ակադեմիական առաջադիմությունը և ընդունող կողմի լեզվի (կամ օտար լեզվի) իմացությունը:
- Շարժունության ծրագրին մասնակցելու նպատակով՝ սովորողի և ուղարկող ու ընդունող ուսումնական հաստատությունների միջև կնքվում է եռակողմ կրթական համաձայնագիր: Համաձայնագրում նշվում են այն առարկաները, որոնք սովորողները պետք է ուսանեն ընդունող ուսումնական հաստատությունում: Միաժամանակ նշվում են ակադեմիական տարբերությունների մարման ժամկետների վերաբերյալ սովորողի պարտավորությունները։
-
Շարժունության արդյունքում կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքները չպետք է գերազանցեն համապատասխան որակավորում ստանալու համար անհրաժեշտ ընդհանուր ուսումնական ծանրաբեռնվածության բակալավրի կրթական ծրագրի 25 տոկոսը, մագիստրոսի կրթական ծրագրի 50 տոկոսը և հետազոտողի կրթական ծրագրի 30 տոկոսը:
-
Ընդունող բուհում ուսուցման ժամկետի ավարտից հետո ուսանողն իր ուսումնասիրած առարկաների և պարապմունքների ցանկը, ինչպես նաև ստացած կրեդիտներն ու գնահատականները հաստատող ակադեմիական տեղեկանքը պետք է ներկայացնի բուհ` ակադեմիական ճանաչման մասին փաստաթուղթը նախապատրաստելու համար: