Սույն կարգով սահմանվում են Հրազդանի հումանիտար ինստիտուտում սովորող ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման ընդհանուր պայմանները:
Ուսումնական պլանների փոփոխության պատճառով առաջացած առարկայական տարբերությունները համարվում են ակադեմիական պարտքեր, որոնք ուսանողը պետք է հանձնի ռեկտորի հրամանով հաստատված անհատական ժամանակացույցով, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ կիսամյակի քննաշրջանի սկիզբը:
Առարկայական տարբերություն է համարվում ուսումնառած պլանում բացակայող առարկան կամ որևէ առարկայից 25 տոկոս և ավելի կրեդիտների տարբերությունը։
Ակադեմիական անբավարար առաջադիմություն է համարվում քննաշրջանում երեք և ավելի առարկաներից կամ մեկ առարկայից երեք անգամ <անբավարար> գնահատական ստանալը:
Բուհի ռեկտորը վերականգնվող ուսանողին ազատում է նախկինում ուսումնասիրած և համապատասխան կրեդիտներ հավաքած առանձին առարկաների ուսումնական պարապմունքներից: Ուսանողը պարտավոր է վճարել միայն այն առարկաների ուսումնական պարապմունքների համար, որոնց հաճախելու է, ըստ տվյալ բուհում տվյալ մասնագիտության համար գործող մեկ կրեդիտի արժեքի։