Skip to main content

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով սահմանվում է Հրազդանի հումանիտար ինստիտւուտի ընդունելության գործընթացը, որը ներառում է մասնագիտությունների հայտագրումը, ընդունելության քննությունների  կազմակերպումը, անցկացումը, ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկումը, ընդունելության  քննությունների արդյունքների հիման վրա  ընդունելության մրցույթի անցկացումը:
  2. Ինստիտուտը առկա ուսուցմամբ ընդունելությունը կատարում է միայն լիցենզավորված մասնագիտությւունների գծով ընդունելության տեղերին համապատասխան:
  3. Բուհ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մաuնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք (այսուհետ` շրջանավարտ)`  առանց տարիքի uահմանափակման:
  4. Ընդունվելու համար տվյալ ուսումնական տարվա, ինչպես նաև նախորդ ուս.տարիների շրջանավարտները հանձնում են ընդունելության քննություններ միասնական քննական կենտրոններում ըստ մասնագիտությունների հետևյալ առարկաներից.
     

    1. 030500 Իրավագիտություն (առկա) Հլգ (գ) ՀԺՊ(գ) Օտլ( գ)
    2. 051100 Մանկավարժություն և մեթոդիկա (առկա) Հլգ (գ) Մ (գ)**  
    3. 080300 Ֆինանսներ (առկա) Մ (գ) Հլգ (գ) Օտլ( գ)
    4. 031000 Հայոց լեզու և գրականություն Հլգ (բ) Հլգ (գ) ՀԺՊ(գ) ** կամ Օտլ( գ)**
  5. Միասնական քննությունները անցկացվում է ՀՀ Կառավարության 2012թ. ապրիլի 26-ի N 597-Ն որոշման պայմաններին և պահանջներին համապատասխան «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` գնահատման և թեստավորման կենտրոն) կողմից:
  6. Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով` հիմնական և լրացուցիչ: Հիմնական փուլի միասնական քննությունները տվյալ տարվա փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հունիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննություններն են: Լրացուցիչ փուլի միասնական քննությունները տվյալ տարվա հունիսի 24-ից մինչև  հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող քննություններն են: