- Ինստիտուտի մագիստրատուրա կարող են ընդունվել ինչպես ՀՀ պետական, այնպես էլ հավատարմագրված ոչ պետական ԲՈՒՀ-երի շրջանավարտները:
- ՈՒսուցումը մագիստրատութայում կատարվում է միայն վճարովի հիմունքներով:
- Ընդունելության համար կազմվում է համապատասխան հանձնաժողով, որում ընդգրկվում են ուս. աշխատանքների գծով պրոռեկտորը, մասնագիտական ամբիոնների վարիչները և դեկանները:
- Մագիստրատուրա կարող են ընդունվել է
- ինստիտուտի գերազանցիկ և բարձր առաջադիմությամբ շրջանավարտները
- թափուր տեղերի առկայության դեպքում կարող են ընդունվել նաև ինստիտուտի մյուս, ինչպես նաև հավատարմագրված այլ ԲՈՒՀ-երի շրջանավարտները ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում ռեկտորի անունով,
- Բարձրագույն կրթության դիպլոմը և նրա հավելվածի բնագրերն ու պատճեները,
- Երաշխավորագիր տրված ինստիտուտի գիտական խորհրդի կողմից,
- լուսանկար 3 X 4 չափսի:
-
Ընդունելության համար կատարվում է մրցույթ հետևյալ կարգով.
Առաջին փուլում ընդունելությունը կատարվում է ըստ ներկայացված փաստաթղթերի: Հավասար պայմանների դեպքում հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ ցուցանիշները.- գերազանցության դիպլոմը,
- ավարտական աշխատանքի և պետական քննությունների գնահատականները,
- տպագրված գիտական աշխատանքները, գիտական կոնֆերանսներում զեկուցումների թեզիսները:
Երկրորդ փուլով ընդունելությունը կատարվում է ընդունելության քննությունների արդյունքներով: Հավասար արդյունքների դեպքում հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ ցուցանիշները.
- գերազանցության դիպլոմը,
- դիպլոմի միջուկում գրանցված առարկաների միջին միավորը,
- ավարտական աշխատանքների և պետական քննությունների գնահատականները,
- տպագրված գիտական աշխատանքները, գիտական կոնֆերանսներում զեկուցումների թեզիսները:
- Մագիստրատուրայում ընդունելությունը կատարվում է մինչև օգոստոսի 31-ը: Հրամանագրումը կատարվում է տարեկան ուսման վարձի 50 % -ը մուծելուց հետո:
- Մագիստրատուրայում ուսումնական պարապմունքները սկսվում են հոկտեմբերի 1-ից: