Skip to main content

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

  1. Ինստիտուտի մագիստրատուրայից հեռացված ուսանողներն իրավունք ունեն վերականգնվելու հեռացումից հետո հինգ տարվա ընթացքում:
  2. Առաջին կուրսի առաջին կիսամյակից հեռացված անձինք կարող են ինստիտուտ ընդունվել միայն ընդհանուր հիմունքներով:
  3. Հարգելի պատճառով կամ սեփական ցանկությամբ մագիստրատուրայի երկրորդ կուրսից դուրս մնացած անձանց վերականգնումը կարող է ձևակերպվել այն կուրսում, որից նրանք հեռացվել են: Ակադեմիական պարտքի դեպքում նրանք վերականգնվում են այն վերահանձնելուց հետո: 
  4. Ակադեմիական ցածր առաջադիմության պատճառով մագիստրատուրայից հետացված անձանց վերականգնումը, բացառության կարգով, կարող է իրագործվել ուսումնական մասի դեկանի   ներկայացմամբ՝ ռեկտորի հրամանով, այն կուրսում, որից նա հեռացվել է՝ ակադեմիական պարտքը վերահանձնելուց հետո, բայց ոչ ուշ, քան հեռացումից մեկ տարի հետո: 
  5. ՈՒսումնական մասի դեկանը, ամբիոնի վարիչի հետ միասին՝ վերականգնման դիմում ներկայացրած և ակադեմիական պարտք ունեցող անձանց համար անհրաժեշտության դեպում սահմանում է ակադեմիական պարտքերի վերահանձնման կարգն ու ժամկետները: 
  6. Ինստիտուտի մագիստրատուրայի ներքին կարգուկանոնի կոպիտ խախտումների համար հեռացված անձանց վերականգնումը հնարավոր է իրականացնել բացառության կարգով՝ մագիստրատուրայի ուսանողական խորհրդի միջնորդությամբ: 
  7. Երեք և ավելի առարկայից ակադեմիական պարտքի առարկայական կամ ուսումնական պլաններում հինգից ավելի առարկաների տարբերության դեպքում վերականգնումը հնարավոր է ՝ կուրսի իջեցումով: Այդ անձանց համար դեկանատը սահմանում է ակադեմիական պարտքի վերահանձնման անհատական ժամանակացույց: Սահմանված ժամկետում ակադեմիական պարտքերը չհանձնած ուսանողները հեռացվում են մագիստրատուրայից:
  8. Մագիստրատուրայում ուսանելու համար վերականգնված անձանց  ձևակերպումը կատարվում է սահմանված կարգով՝ ինստիտուտի ընդունող հանձնաժողովի միջոցով, հետևյալ փաստաթղթերի ներկայացմամբ՝ անձնական դիմում, սահմանված ձևի ակադեմիական տեղեկանք, բժշկական տեղեկանք, անձնագիր, զինփաստաթղթեր, 3 X 4 չափի չորս լուսանկար: 
  9. Վերականգնման համար դիմում տված անձանց վերականգնումը որպես մագիստրատուրայի ուսանող՝ կատարվում է դեկանի ներկայացմամբ՝ ռեկտոր հրամանով, այդ անձանց հետ կնքված պայմանագրի և ուսման վարձի վճարումը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում:
  10. Վերականգնված և կրկին ինստիտուտի մագիստրատուրա ընդունված ուսանողների վրա տարածվում են ինստիտուտում գործող բոլոր նորմատիվային  փաստաթղթերը: