Ֆակուլտետը պատրաստում է «Իրավագիտություն» մասնագիտությամբ, իրավաբանի որակավորմամբ, քաղաքացիական և սահմանադրական իրավունքների ուղղվածությամբ խորացված մասնագետներ:
Ուսանողները ուսումնասիրում են պետության և իրավունքի տեսություն, Հայաստանի և արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն, սահմանադրական, վարչական, քրեական, քաղաքացիական, միջազգային, ընտանեկան, հողային, ֆինանսական, մունիցիպալ, բանկային, քրեակատարողական, բնակարանային, դիվանագիտական և հյուպատոսական իրավունքներ, քրեական և քաղաքացիական դատավարություններ և այլ իրավաբանական առարկաներ: Իրավաբանական առարկաների հետ մեկտեղ ուսանողները ուսումնասիրում են հումանիտար և ընդհանուր կրթական առարկաներ: Ֆակուլտետի առանձնահատկություններից է հանդիսանում տնտեսագիտական այնպիսի առարկաների խորացված ուսուցումը, ինչպիսիք են հարկեր և հարկային քաղաքականություն, հաշվապահական հաշվառում, տնտեսագիտության տեսություն և այլն:
Ուսանողները իրենց ուսումնաարտադրական պրակտիկաները անցկացնում են ՀՀ դատախազությունում, դատարաններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեափորձագիտական կենտրոնում, մարզպետարաններում, քաղաքապետարաններում, ինչպես նաև իրավապահ այլ կառույցներում: