Skip to main content

Օտար լեզուներ

Օտար լեզվի կաբինետի բացման նպատակն է ոգևորել ուսանողներին ավելի լավ ուսումնասիրել ու յուրացնել անգլերեն և ֆրանսերեն լեզուները:

Կաբինետը կօգնի ավելի խորությամբ ճանաչել տվյալ լեզուները, հասկանալ դրանց նշանակությունը անձի ինքնադաստիարակության և ինքնազարգացման գործում, ինչպես նաև դրանց կշիռն ու պահանջը աշխարհում և կոնկրետ համաշխարհային շուկայում:

Կաբինետում ստեղծված ջերմ մթնոլորտի և անհրաժեշտ դիդակտիկ նյութերով հագեցած գրականության շնորհիվ ուսանողները խորապես կհասկանան ու կզգան օտար լեզուների կարևորությունն ու գեղեցկությունը ու, համոզված ենք, սիրով ու ջանասիրաբար ձեռնամուխ կլինեն դրանք իրենց գիտելիքները դարձնելու սրբագույն գործին: