- Ինստիտուտի մագիստրատուրայից հեռացված ուսանողներն իրավունք ունեն վերականգնվելու հեռացումից հետո հինգ տարվա ընթացքում:
- Առաջին կուրսի առաջին կիսամյակից հեռացված անձինք կարող են ինստիտուտ ընդունվել միայն ընդհանուր հիմունքներով:
- Հարգելի պատճառով կամ սեփական ցանկությամբ մագիստրատուրայի երկրորդ կուրսից դուրս մնացած անձանց վերականգնումը կարող է ձևակերպվել այն կուրսում, որից նրանք հեռացվել են: Ակադեմիական պարտքի դեպքում նրանք վերականգնվում են այն վերահանձնելուց հետո:
- Ակադեմիական ցածր առաջադիմության պատճառով մագիստրատուրայից հետացված անձանց վերականգնումը, բացառության կարգով, կարող է իրագործվել ուսումնական մասի դեկանի ներկայացմամբ՝ ռեկտորի հրամանով, այն կուրսում, որից նա հեռացվել է՝ ակադեմիական պարտքը վերահանձնելուց հետո, բայց ոչ ուշ, քան հեռացումից մեկ տարի հետո:
- ՈՒսումնական մասի դեկանը, ամբիոնի վարիչի հետ միասին՝ վերականգնման դիմում ներկայացրած և ակադեմիական պարտք ունեցող անձանց համար անհրաժեշտության դեպում սահմանում է ակադեմիական պարտքերի վերահանձնման կարգն ու ժամկետները:
- Ինստիտուտի մագիստրատուրայի ներքին կարգուկանոնի կոպիտ խախտումների համար հեռացված անձանց վերականգնումը հնարավոր է իրականացնել բացառության կարգով՝ մագիստրատուրայի ուսանողական խորհրդի միջնորդությամբ:
- Երեք և ավելի առարկայից ակադեմիական պարտքի առարկայական կամ ուսումնական պլաններում հինգից ավելի առարկաների տարբերության դեպքում վերականգնումը հնարավոր է ՝ կուրսի իջեցումով: Այդ անձանց համար դեկանատը սահմանում է ակադեմիական պարտքի վերահանձնման անհատական ժամանակացույց: Սահմանված ժամկետում ակադեմիական պարտքերը չհանձնած ուսանողները հեռացվում են մագիստրատուրայից:
- Մագիստրատուրայում ուսանելու համար վերականգնված անձանց ձևակերպումը կատարվում է սահմանված կարգով՝ ինստիտուտի ընդունող հանձնաժողովի միջոցով, հետևյալ փաստաթղթերի ներկայացմամբ՝ անձնական դիմում, սահմանված ձևի ակադեմիական տեղեկանք, բժշկական տեղեկանք, անձնագիր, զինփաստաթղթեր, 3 X 4 չափի չորս լուսանկար:
- Վերականգնման համար դիմում տված անձանց վերականգնումը որպես մագիստրատուրայի ուսանող՝ կատարվում է դեկանի ներկայացմամբ՝ ռեկտոր հրամանով, այդ անձանց հետ կնքված պայմանագրի և ուսման վարձի վճարումը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում:
- Վերականգնված և կրկին ինստիտուտի մագիստրատուրա ընդունված ուսանողների վրա տարածվում են ինստիտուտում գործող բոլոր նորմատիվային փաստաթղթերը: