- Ինստիտուտի մագիստրատուրայում ավարտական եզրափակիչ քննությունների անցկացման և մագիստրական թեզի պաշտպանության նպատակով ստեղծվում է ավարտական քննական հանձնաժողով՝ յուրաքանչյուր մասնագիտության համար:
- Ավարտական քննական հանձնաժողովի գործունեությունն ընդգրկում է շրջանավարտների գիտատեսական և գործնական պատրաստվածության ստուգումը, նրանց համապատասխան որակավորում շնորհելու և դիպլոմ (գերազանցության կամ ոչ գերազանցության) տալու հարցի որոշումը, մագիստրատուրայի մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը:
- Ավարտական քննական հանձնաժողովը, բաղկացած նախագահից և անդամներից, կազմվում է յուրաքանչյուր տարի:
- Հանձնաժողովի նախագահին, ինստիտուտի ռեկտորի ներկայացմամբ, նշանակում է ՀՀ ԿԳ նախարարությունը՝ տվյալ մասնագիտությամբ արտադրության առավել խոշոր մասնագետների կամ գիտնականների թվից, որոնք չեն աշխատում ինստիտուտում:
- Ավարտական քննական հանձնաժողովի կազմում հանձնաժողովի անդամի իրավունքով ընդգրկվում են ինստիտուտի ռեկտորը կամ պրոռեկտորներից մեկը, համապատասխան ուսումնական մասի վարիչը կամ նրա տեղակալը, ամբիոնների վարիչները, ամբիոնի պրոֆեսորներ և դոցենտներ: Հանձնաժողովի մեջ կարող են ընդգրկվել այլ բուհի պրոֆեսորներ և դասախոսներ, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների աշխատողներ:
- Ավարտական քննական հանձնաժողովի կազմը հաստատում է ինստիտուտի ռեկտորը, ոչ ուշ, քան աշխատանքները սկսելուց մեկ ամիս առաջ:
- Ավարտական քննական հանձնաժողովում շրջանավարտները հանձնում են ավարտական քննություններ կամ պաշտպանում են մագիստրական թեզ:
- Ավարտական քննական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են մագիստրատուրայի ուսումնական պլանով նախատեսված ժամկետներում:
- Մագիստրական թեզ պաշտպանող ուսանողն ազատվում է համապատասխան ավարտական եզրափակիչ քննության հանձնումից:
- Մագիստրական թեզը, որը մագիստրատուրայում ուսանողի ուսուցման եզրափակիչ փուլն է և նպատակամղված է գիտական հետազոտության ընթացքում մասնագիտական գիտելիքների օգտագործմանը, տեսական և գործնական գիտելիքների ամրապնդմանն ու ընդարձակմանը, ինքնուրույն աշխատանքի ունակությունների և հետազոտական մեթոդներին տիրապետելու դրսևորմանը, գրվում է այն առարկաներից, որոնցից նախատեսված են ավարտական եզրափակիչ քննություններ:
- Ավարտական եզրափակիչ քննությունների հանձնմանը կամ մագիստրական թեզի պաշտպանությանը թուլատրվում են ուսանողներ, ովքեր կատարել են ուսումնական պլանի և ծրագրերի բոլոր պահանջները: Այդ ուսանողների ցուցակները հանձնաժողովին ներկայացնում է ուսումնական մասը:
- Յուրաքանչյուր քննական հանձնաժողովի աշխատանքի ժամանակացույցը՝ համաձայնեցված հանձնաժողովի նախագահի հետ, ուրսումնական մասի ներկայացմամբ, հաստատում է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը և այդ մասին, մագիստրական թեզի պաշտպանությունից կամ ավարտական քննությունից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, հայտնվում է բոլորին:
- Մագիստրական թեզի ղեկավարը նշանակվում է մագիստրատուրայի պրոֆեսորը կամ դոցենտը, որին ներկայացնում է ամբիոնը: Ղեկավար կարող են լինել նաև գիտաշխատողները կամ այլ հիմնարկների բարձր որակավորում ունեցող մասնագետները, ինչպես նաև առավել հմուտ և փորձառու, գիտական աստիճան չունեցող մասնագետները:
- Ավարտական քննական հանձնաժողովին, մինչև ավարտական եզրափակիչ քննությունների կամ մագիստրական թեզի պաշտպանության սկիզբը, ներկայացվում են՝
- ուսումնական մասի տեղեկանքը՝ ուսանողի կողմից ուսումնական պլանի կատարման, տեսական առարկաներից, կուրսային նախագծերից և աշխատանքներից ստացած գնահատականների վերաբերյալ, ինչպես նաև ուսանողի կողմից հասարակական գործունեության մասին բնութագիրը՝ տրված ֆակուլտետի հասարակական կազմակերպության կողմից: Տեղեկանքը և բնութագիրը ընթերցվում են պաշտպանությունից առաջ,
- մագիստրական թեզի ղեկավարի կարծիքը,
- արտադրության, գիտական հիմնարկի կամ բուհի մասնագետի գրախոսականը մագիստրական թեզի վերաբերյալ: Գրախոսների կազմը՝ համապատասխան ամբիոնի վարիչի ներկայացմամբ, հաստատում է ուսումնական մասը:
- Ավարտական եզրափակիչ քննությունների հանձնումը և մասնագիտական թեզի պաշտպանությունը կատարվում է ավարտական քննական հանձնաժողովի բաց նիստում՝ հանձնաժողովի կազմի կեսից ոչ պակաս անդամների ներկայության դեպքում:
- Ավարտական եզրափակիչ քննություններն անցկացվում են ուսումնական պլաններով հաստատված առարկաներից:
- Ավարտական եզրափակիչ քննություններն անցկացվում են տոմսերով, որոնք կազմվում են գործող ուսումնական ծրագրերին համապատասխան ու դրանց ծավալով:
- Ավարտական եզրափակիչ բանավոր քննության տևողությունը յուրաքանչյուր առարկայից, որպես կանոն, չպետք է գերազանցի 45 րոպեն: Մագիստրական թեզի բովանդակությունը ներկայացնելու համար ուսանողին տրվում է 20 րոպե ժամանակ:
- Մագիստրական թեզի պաշտպանության և ավարտական եզրափակիչ քննությունների արդյունքները գնահատվում են «գերազանց», «լավ», «բավարար», «անբավարար»:
- Մագիստրական թեզի պաշտպանության և ավարտական եզրափակիչ քննությունների հանձնման արդյունքները հայտարարվում են նույն օրը՝ հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմելուց հետո:
- Մագիստրական թեզը պաշտպանած և ավարտական եզրափակիչ քննությունները հանձնած ուսանողին, հանձնաժողովի որոշմամբ, շնորհվում է ստացած մասնագիտությանը համապատասխան որակավորում և տրվում է դիպլոմ:
- Ինստիտուտի ուսանողին, որը ուսումնական պլանով նախատեսված առարկաների, կուրսային քննությունների 75 % -ից ոչ պակաս հանձնել է «գերազանց», իսկ մնացած առարկաները «լավ» գնահատականներով, ավարտական եզրափակիչ քննությունները հանձնել և մագիստրական թեզը պաշտպանել է «գերազանց» գնահատականներով, ինչպես նաև իրեն դրականորեն է դրսևորել գիտական և հասարակական աշխատանքներում, տրվում է գերազանցության դիպլոմ:
- Ավարտական քննական հանձնաժողովի որոշումները մագիստրական թեզի պաշտպանության և ավարտական եզրափակիչ քննությունների ժամանակ դրսևորած գիտելիքների գնահատականները, ինչպես նաև որակավորում շնորհելու և դիպլոմ (գերազանցության կամ ոչ գերազանցության) տալու մասին՝ ընդունվում են հանձնաժողովի փակ նիստում՝ բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում նախագահի ձայնը որոշիչ է:
- Ավարտական քննական հանձնաժողովի բոլոր նիստերն արձանագրվում են արձանագրությունների հատուկ գրքում: Արձանագրությունների գիրքը պահվում է բուհի գործերում:
- Այն դեպքում, երբ մագիստրական թեզը գնահատվում է «անբավարար», ավարտական քննական հանձնաժողովը որոշում է՝ կարո՞ղ է արդյոք ուսանողը, հաշվի առնելով հանձնաժողովի դիտողությունները, պաշտպանել նույն մագիստրական թեզը երկրորդ անգամ, թե՞ պետք է մշակի համապատասխան ամբիոնի կողմից տրված նոր թեմա:
- Ավարտական քննություններից «անբավարար» գնահատական ստանալը չի զրկում ուսանողին մյուս ավարտական եզրափակիչ քննությունները հանձնելու իրավունքից:
- Մագիստրատուրայի ուսանողին, որը ավարտական եզրափակիչ քննությունից ստացել է «անբավարար» գնահատական, որակավորում չի շնորհվում: Այդ դեպքում ուսանողին տրվում է սահմանված ձևի ակադեմիական տեղեկանք և հնարավորություն՝ մյուս տարի որակավորման քննություն հանձնելու համապատասխան առարկայից:
- Ավարտական քննական հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո, հանձնաժողովի նախագահը երկու շաբաթվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում լիցենզավորման և հավտարմագրման ծառայություն և պատճենը՝ ինստիտուտի ռեկտորին: Ավարտական քննական հանձնաժողովի հաշվետվությունը քննարկվում է ինստիտուտի գիտխորհրդում:
Քննարկված և հաստատված է գիտ.խորհրդի նիստում:
ՆԱԽԱԳԱՀ՝ ԲԱՆ.ԳԻՏ.ԴՈԿՏՈՐ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ